6 հունիսի 2009 - 16:40 AMT
Աշխարհում նշում են Նորմանդիայում հանգրվանելու 65-ամյակը
Երկրորդ Աշխարհամարտի վետերանները մասնակցում են միութենական զորքերի` Նորմանդիայում հանգրվանելու եւ երկրորդ ռազմաճակատի բացման 65-ամյակին նվիրված հանդիսություններին:
Արարողության մասնակիցների թվում են Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահները, Կանադայի եւ Բրիտանիայի վարչապետները, ինչպես նաեւ Ուելսի արքայազն Չարլզը: Զոհվածների հիշատակը կհարգեն նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի վարչապետներ Գորդոն Բրաունը եւ Ստիվեն Հարպերը:
Նորմանդական քարոզարշավի ընթացքում միութենական զորքերը կորցրեցին 215 հազար մարդ: Մոտ այդքան կորուստներ կրեց նաեւ Գերմանիայի բանակը, երբ դաշնակիցները ափից երկրի խորքն էին շարժվում` մաքրելով տարածքը մասշտաբային հարձակվողական գործողության համար:
Հոգեհանգստյան պատարագներն ու հանդիսավոր արարողությունները շաբաթ օրը տեղի են ունենում տասնյակ եկեղեցիներում, փոքր քաղաքներում եւ ափամերձ ռազմական գերեզմանատներում:
Նախագահ Օբաման Փարիզ ժամանեց ուրբաթ երեկոյան` Գերմանիա կատարած կարճ այցից հետո, որի ընթացքում նա եւ կանցլեր Անգելա Մերկելը այցելեցին նախկին համակենտրոնացման ճամբարի` Բուխենվալդի տեղում գտնվող թանգարան:
Շաբաթ օրը երեկոյան նա բանակցություններ կանցկացնի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ նորմանդական Կանում, այնուհետեւ ելույթ կունենա Օմախա-բիչից ոչ եհռու գտնվող ամերիկյան ռազմական գերեզմանատանը: