4 սեպտեմբերի 2025 - 15:49 AMT
Քաղաքապետարան․ Տրանսպորտային քարտի մնացորդը կարելի է ստուգել առցանց

Տրանսպորտային կամ բանկային քարտի վրա տոմսի առկայությունը հնարավոր է ստուգել առցանց՝ այցելելով transport.yerevan.am կայքի «Մնացորդի ստուգում» բաժին և մուտքագրելով քարտի 16 նիշերը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Բացի կայքից, քաղաքացիները կարող են ստուգում կատարել նաև Telcell սպասարկման կետերում, ինչպես նաև մետրոյի կայարանների գանձապահների միջոցով։

Առաջիկայում հնարավոր կլինի քարտի մնացորդը ստուգել նաևTelcell տերմինալներով: