4 սեպտեմբերի 2025 - 16:26 AMT
Ապամոնտաժվել են Տիգրանյան փողոցի մայթի ապօրինի շինությունները

Արաբկիր վարչական շրջանի Նիկողայոս Տիգրանյան փողոցի մայթի ապօրինի շինություններն ապամոնտաժվել են։

Շուտով այդ հատվածում նախատեսվում է կառուցել նոր մայթ, որը կծառայի հետիոտների անվտանգ և հարմարավետ տեղաշարժին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։