8 հունիսի 2009 - 12:11 AMT
Ստամբուլի հայ համայնքը նո՞ր հովվապետ կունենա
Եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը կարող է փոխարինել Հայ առաքելական եկեղեցու Կոնստանդինպոլսի պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանին: Այդ մասին գրում է թուրքական Today`s Zaman թերթը: Ներկայումս եպիսկոպոս Չուլջյանը ՀԱԵ Գուգարքի թեմի առաջնորդն է:

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունում PanARMENIAN.Net-ի թղթակցին չեն մեկնաբանել այս նորությունը, հայտարարելով, թե դեռեւս վաղաժամ է խոսել Կոնստանդինոպոլսի նոր պատրիարքի մասին:

Մեսրոբ Մութաֆյանը մեկ տարուց ավելի է, ինչ չի կարողանում կատարել իր պարտականությունները հիվանդության պատճառով, նրան փոխարինում է արքեպիսկոպոս Հատեշյանը:

Ըստ թուրքական օրենսդրության, պատրիարքին, որը նաեւ Թուրքիայի հայ համայնքի ղեկավարն է, ընտրում է համայնքը, հետո նրան հաստատում է Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Թուրքիայի կրոնի գծով վարչության պետը: