12 սեպտեմբերի 2025 - 10:12 AMT
Ջրային կոմիտեի ղեկավարն ու ևս 2 բարձրաստիճան պաշտոնյա ազատվել են պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սեդրակյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։

Վարչապետի մյուս որոշումներով՝ Վարդան Կոստանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Սամվել Մուրադյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։