8 հունիսի 2009 - 17:01 AMT
Ինտերնետում շարունակվում է հակահայկական քարոզչությունը
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ավելի շատ է տարածվում ռասսայական խտրականությունը եւ ցեղասպանությունների ժխտումը: Ինտերնետում, մասնավորապես, Facebook եւ You Tube կայքերում, թուրք եւ ադրբեջանցի ծայրահեղ ազգայնամոլները շարունակում են անցկացնել հակահայկական քարոզչություն եւ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականություն: Այդ մասին խոսվում է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանի նամակում, որը հղվել է PanARMENIAN.Net-ին: «Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն եւ օրենք ընդունեն, որը 20-րդ դարի ցեղասպանությունը հերքելու համար պատիժ է նախատեսում»,- նշում է լրագրողը:
Ինչպես նշել է Ժան Էքյանը, սփյուռքի հայերը կոչ են անում իրավաբաններին միջոցներ ձեռնարկել այդ խմբերի դեմ: «Մենք խնդրում ենք յուրաքանչյուր հայի մասնակցել այդ ակցիային: Որպես Հայոց ցեղասպանությունից փրկվածների հետնորդներ, մենք նույնպես զգում ենք հանցագործության հետեւանքները, որը երիտթուրքերի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվել է Օսմանյան կայսրությունում»,- գրում է լրագրողը Inhomage.com կայքում: