8 հունիսի 2009 - 17:56 AMT
«Սինոփսիսն» ու Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտն երկարացրել են համագործակցության մասին համաձայնագիրը կրթության ոլորտում
Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտը եւ «Սինոփսիս» ընկերությունը հայտարարել են կրթական մագիստրոսային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի տեւողության երկարացման մասին: Ծրագիրը ստորագրվել էր 2006թ. 5 տարի ժամկետով: Ծրագիրն ուղղված է բարձրաստիճան մասնագետների նախապատրաստմանը գերմեծ ինտեգրալ սխեմաների մշակման ոլորտում:

2006թ. «Սինոփսիսի» աջակցությամբ, Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտը հիմնադրել է արդի մագիստրոսային ծրագիր, որն ապահովում է առաջատար կրթություն միկրոէլեկտրոնային ոլորտում, որը հիմնված է «Սինոփսիսի» ծրագրային գործիքների ու ուսումնական նյութերի փաթեթի օգտագործման վրա: Երկամյա համառ ուսումից հետո, այսօրվա շրջանավարտները տիրապետում են բոլոր անհրաժեշտ հմտություններին, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային ինժեներային չափանիշներին:

Դիպլոմների հանձնման արարողությանը «Սինոփսիսի» կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը «Սինոփսիսի» հավաստագրերը հանձնեց շրջանավարտներին, իսկ ինստիտուտի ռեկտոր, ՌԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Յուրի Ա.Չապլիգինը կհանձնի ինստիտուտի դիպլոմները:

Ուսումնական ծրագիրը, որը հատուկ մշակվել է Հայաստանի «Սինոփսիսի» ուսումնական դեպարտամենտի կողմից համատեղ կրթական մագիստրոսային ծրագրի հիման վրա: Դասերն իրականացվում են հատուկ մասնագիտացված կրթական կենտրոնում: Դասավանդումն իրականացնում են «Սինոփսիսի» առաջատար մասնագետները եւ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի առաջատար դասավանդող մասնագետները, որոնց մի մասը նախապաես նախապատրաստվել է «Սինոփսիս Հայաստան» ուսումնական կենտրոնում:
«Սինոփսիս» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2004թ., երբ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնային հայտարարեց Հայաստանում: