9 հունիսի 2009 - 18:20 AMT
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
«Մոտ երկու շաբա թ, ինչ ես զբաղեցնում եմ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Այն, որ իմ տարածաշրջանային այցը սկսում եմ Հայաստանից, վկայում է այն կարեւոր եւ պատմական զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում հանրապետությունում եւ ողջ տարածաշրջանում»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Հայաստան կատարած այցի ընթացքում բարձրաստիճան ամերիկյան դիվանագետը հանդիպել է երկրի նախագահի, արտգործնախարարի, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության երեւանյան թանգարան: