9 հունիսի 2009 - 19:27 AMT
Ֆազիլ Մուստաֆա. Ֆրանսիան ամեն քայլին ոտնահարում է Ադրբեջանի ազգային շահերը
«Մեծ արարում» ընդդիմական կուսակցությունից պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, ելույթ ունենալով Միլլի Մեջլիսի այսօրվա նիստին, պաշտոնական Բաքվից պահանջել է հրաժարվել Ֆրանսիայից` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահից:
Խոսելով պատճառների մասին` պատգամավորն ասել է, որ Ֆրանսիան ամեն քայլին ոտնահարում է Ադրբեջանի ազգային շահերը:
Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի անդամ, ֆրանս-հայկական բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի այցը Լեռնային Ղարաբաղ` խորհրդարանի պատգամավորն ավելացրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ այդ հարցում արտահայտեց իր դիրքորոշումը: «Բայց դա շատ մեղմ կերպով արվեց»,- ընդգծել է Մուստաֆան:
Նա գտնում է, որ պաշտոնական Բաքուն պետք է կտրուկ արտահայտվի եւ բարձրացնի Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս հանելու հարցը, հաղրոդում է «Նովոստի-Ազերբայջանը»: