9 հոկտեմբերի 2025 - 14:54 AMT
ԱԺ պատվիրակությունը Ստամբուլում կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը և Արթուր Հովհաննիսյանը Ստամբուլում կմասնակցեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է համապատասխան կարգադրությունը։

Պատվիրակության կազմում կլինի նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 16-20-ը։