10 հոկտեմբերի 2025 - 11:10 AMT
Սպերցյանը կրկին ճանաչվել է «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ

Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար» ակումբի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։

Նա հաղթող է ճանաչվել երկրպագուների քվեարկությամբ՝ ստանալով ձայների 25․51%-ը՝ առաջ անցնելով դարպասապահ Ստանիսլավ Ագկացևից (19․6%) և պաշտպան Դիեգո Կոստայից (11․28%), հայտնում է Match TV-ն։

Սեպտեմբերին Սպերցյանը մասնակցել է 4 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Օգոստոսին ևս Սպերցյանը ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ։