10 հունիսի 2009 - 13:47 AMT
Հայաստանում կստեղծվեն Եվրամիության տեղեկատվական կենտրոններ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եւրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հունիսի 10-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր, Սահմանադրական եւ պետական բյուջեի վերահսկման հանձնաժողովի անդամ Հաննես Ռումմին, Հայաստանում տնտեսական քաղաքականության եւ իրավական հարցերով հայ-եւրոպական խորհրդատվական կենտրոնի (AEPLAC) ղեկավար Ալեքսեյ Մակարեւին, կենտրոնի ղեկավարի տեղակալ Քեյթ Կասեմեթսին եւ փորձագետ Տիգրան Չորոխյանին:

Զրուցակիցները քննարկել են Եւրոպական հարեւանության քաղաքականության «Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի», ինչպես նաեւ Հայաստանում Եւրոպական միության տեղեկատվական կենտրոնների ձեւավորմանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը տեղեկարցել է, որ համաձայն հանրապետության նախագահի հրամանագրի` արդեն ձեւավորվել են մի քանի աշխատանքային խմբեր, որոնք սկսկել են տարբեր ուղղություններով հայեցակարգերի մշակման աշխատանքները:

Կարեւորելով Հայաստանում Եւրոպական միության տեղկետվական կենտրոնների ստեղծումը` հյուրերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ծրագիրը կյանքի կոչելու հարցում: Այդ մասին հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակը: