11 հոկտեմբերի 2025 - 10:31 AMT
Պարոնյան փողոցում երթևեկությունը կփոփոխվի

ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մաշտոցի պողոտա հ.5 («Փակ շուկա») շենքի երկու կողմերում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

«Մուտքը՝ Պարոնյան փողոցի փակուղու կողմից, ելքը՝ հակառակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: