10 հունիսի 2009 - 17:20 AMT
Հուլիսի 1-ին Ֆրանսիայում բացվելու է «Թուրքական սեզոնը»
Հուլիսի 1-ին Ֆրանսիայում բացվելու է «Թուրքկան սեզոնը», որը շարունակվելու մինչեւ հաջորդ տարվա մարտ: Ինչպես գրում է Today's Zaman թերթը, Թուրքիայի նախագահը Ֆրանիսիայի նախագահի հետ Փարիզում բացելու է «Թուրքական սեզոն Ֆրանսիայում»:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որն առաջ Եվրոպայի քննադատությանը տեղի չէր տալիս, թվում է Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հնարավոր վերականգնման նախաձեռնություն դրսեւորելու պատրաստակամության նշան է ցույց տվել: «Քաղաքական գործիչները գալիս են եւ գնում»,- հայտարարել է Գյուլը` շեշտը դնելով երկրների քաղաքական նպատակների վրա: «Գլխավորը շարունակել պատրաստել երկիրը ԵՄ լիովին մուտք գործելուն: Այն մարդիկ, ովքեր այսօր քվեարկել են Թուրքիայի դեմ, ապագայում կարող են փոխել իրենց կարծիքը: Կարեւոր է, որ դա թուրքական եւ եվրոպական հասարակության կարծիքն է»,- հայտարարել է Գյուլը, գրում է թերթը:
Ֆրանսիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում: Վերջին անգամ նա այդ մասին ասել է անցյալ ամիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ: