10 հունիսի 2009 - 17:46 AMT
Իրանի ԱԳՆ կդիտարկի ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարությանը մասնակցելու հնարավորությունը
Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ եթե իրանցի դիվանագետները ԱՄՆ Անկախության օրվա պատվին կազմակերպված միջոցառումներին մասնակցելու հրավերներ ստանան, դրանք կդիտարկվեն, հաղորդում է իրանական IRNA տեղեկատվական գործակալությունը:

IRNA գործակալության տեղեկատվության համաձայն, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին պատրաստվում է Իրանի դեսպանին Բաքու հրավիրել Անկախության օրվա տոնակատարությանը: Իրանցի դիվանագետներին հրավիրելու կարգադրությունը տրվել էր բոլոր ամերիկացի դիվանագիտական առաքելություններին:

ԱՄՆ Անկախության օրը տոնվում է հուլիսի 4-ին: