10 հունիսի 2009 - 18:07 AMT
ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց խախտումների
Հունիսի 10-ին, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերած պայմանավորվածության, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ֆիզուլիի ուղղությամբ, Կարախանբեյլի բնակավայրի մոտակայքւոմ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ ԻրժիԱբերլեն (Չեխիա) եւ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա):
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, դեպի նախօրօք համաձայնեցված կետ, ինչի արդյունքում ԵԱՀկ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: