10 հունիսի 2009 - 21:15 AMT
Մեդվեդեւին եւ Պուտինին հանձնելու են «Առատաձեռնության համար» մեդալներ
Պենզայի գեղարվեստական ուսումնարանի դասախոս, քանդակագործ Ալեքսանդր Խաչատրյանը մտադիր է Դմիտրի Մեդվեդեւին, Վլադիմիր Պուտինին եւ Պենզայի շրջանի նահանգապետ Վասիլի Բոչկարյովին «Առատաձեռնության համար» մեդալներ հանձնել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Խաչատրյանն ինքնուրույն մշակել է բրոնզե մեդալների էսքիզները: Յուրաքանչյուր մեդալի մի կողմում լինելու է Նիկոլայ Սելիվերտսովի կիսադեմը, որը ղեկավարել է Պենզայի շրջանը 1867-1872-ը, հակառակ երեսին` «Առատաձեռնության համար» գրությունը:

Քանդակագործը նշել է, որ Նիկոլայ Սելիվերտսովը «միջոց չի խնայել քաղաքում արվեստի զարգացման համար» եւ հույս է հայտնել, որ նախագահը, վարչապետը եւ ներկայիս նահանգապետը կհետեւեն Սելիվերտսովի օրինակին:

Մեդվեդեւը եւ Պուտինը պետք է Պենզա այցելեն հուլիսի սկզբին. նրանք ժամանելու են սովորողների Սպարտակիադայի բացմանը: