28 մայիսի 2002 - 23:54 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ ԿՆՇԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ
Շարունակվում է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի այցը Հայաստան: Երեկ նա իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ բանակցություններ է վարել, որի ընթացքում քննարկվել են լրացումներ, որոնք վերաբերում են Ռուսաստանի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցությանը: Ռուշայլոն հանդիպել է նաեւ Հայաստանի ներքին գործերի նախարար գեներալ-լեյտենենտ Հայկ Հարությունյանին, որի հետ քննարկել է երկու երկրների օրինապահպան մարմինների համագործակցության ամրապնդման հեռանկարները: Այսօր շարունակվում է Ռուշայլոյի բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ: Կկայանա նաեւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը ազգային խորհրդի նախարար Կառլոս Պետրոսյանի հետ: Օրվա ընթացքում հյուրը կայցելի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, կծանոթանա ցեղասպանության թանգարանի նմուշներին: Վլադիմիր Ռուշայլոն եւ նրան ուղեկցող անձիք կլինեն Գյումրիում, Գեղարդում եւ Սարդարապատում: Վաղը նախատեսված է ռուսաստանյան պետական գործիչի հանդիպումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այցի վերջին օրը կստորագրվեն մի քանի փաստաթղթեր: Վաղը երեկոյան ռուսաստանյան պատվիրակությունը կմեկնի Երեւանից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: