23 հոկտեմբերի 2025 - 11:58 AMT
Ջերմուկի քաղաքապետ է ընտրվել Մանան Գևորգյանը

Ջերմուկի ավագանին քաղաքապետ է ընտրել Մանան Գևորգյանին, հայտնում է համայնքապետարանը։

«ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գեվորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար»,–ասվում է հրապարակման մեջ։

Օրենքով սահմանված ընթացակարգով նախատեսվում է կազմակերպել երդման արարողություն։

Համայնքի նախորդ ղեկավար Վահագն Արսենյանը՝ ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին էր, որը հոկտեմբերի 9-ին նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ։