10 հունիսի 2009 - 23:57 AMT
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մոսկվայի միջազգային կինոփառատոնին
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մոսկվայի միջազգային կինոփառատոնին : Հարություն Խաչատրյանի աշխատանքների ցուցադրությունը տեղի կունենա Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը հունիսի 19-ին մեկնարկում է Ռուսաստանի մայրաքաղաքում:

«Հեռանկարներ» անվանակարգում կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի յոթ աշխատանքները` «Սահմանը», «Պոետի վերադարձը», «Վավերագիր», «Կոնդ», «Վերջին կայարանը», «Վերադարձ Ավետյաց երկիր», «Սպիտակ քաղաքը»:

Հարություն Խաչատրյանը ծնվել է Ախալքալաքում (Վրաստան): 1981 թվականին ավարտել է Երեւանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետը: Աշխատել է որպես օպերատոր, ռեժիսոր, այնուհետեւ ռեժիսոր վավերագրական ֆիլմերի «Երեւան» ստուդիայում եւ «Արմենֆիլմ» կինոստուդիայում: Խաչատրյանը «Ոսկե ծիրան» ամենամյա հայկական միջազգային կինոփառատոնի հիմնադիրն է: