
Հոկտեմբերի 22-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ և Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի նախագահությամբ կայացել է թեմի հոգևորականների ժողովը, հայտնում է Արագածոտնի թեմը։
«Ժողովականներին ներկայացվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը՝ Արագածոտնի թեմի Վարչական խորհուրդ հաստատելու վերաբերյալ՝ հետևյալ կազմով․
Թեմակալ առաջնորդի ապօրինի կալանավորման և հարկադիր բացակայության պայմաններում Վարչական խորհուրդը կոչված է տնօրինելու թեմի ընթացիկ գործերը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել կազմակերպչական բնույթի, ծիսակատարական և հովվական բնագավառի մի շարք հարցեր։ Քահանայական դասը անդրադարձ է կատարել նաև Եկեղեցու ներկայիս վիճակին ու դրանում առկա մտահոգիչ զարգացումներին։
Քննարկումներից հետո ժողովը որոշում է կայացրել․
Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։