11 հունիսի 2009 - 00:10 AMT
Տիգրան Սարգսյանը ՄՖԿ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն տիկին Սնեժանա Ստոյլջկովիչին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՄՖԿ-ի Հայաստանի եւ Վրաստանի գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեկը:

Սնեժանա Ստոյլջկովիչը ներկայացրել է կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային, հետազոտական եւ խորհրդատվական ծրագրերը: Քննարկվել են համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՄՖԿ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի միջազգային ֆինանսական կորպորացիայի ծրագրերի իրականացմանը եւ հույս հայտնել, որ ՄՖԿ-ի կողմից իրականացվող նախագծերը համահունչ կլինեն կառավարության երկարաժամկետ ծրագրերին եւ գերակա ուղղություններին: