27 հոկտեմբերի 2025 - 15:47 AMT
Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 5-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ հանդիպմանը, որը կայանալու է Մոսկվայում։

Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԽ քարտուղարի խորհրդական Անահիտ Պողոսյանը և օգնական Սևակ Ղահրամանյանը։