28 մայիսի 2002 - 23:53 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Երեւան ժամանած Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Պետության ղեկավարը պատրիարքների հետ քննարկել է համահայկական համաժողովի աշխատանքի ընթացքը: Զրուցակիցները նշել են` Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կապերի ամրապնդման գործում եկեղեցու ավելի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: