12 հունիսի 2009 - 14:08 AMT
Հայաստանին շահագործման համար Ռուսաստանում հիմնանորոգված 10 ջերմաքարշ է փոխանցվել
«Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինն Հայաստան այցելության շրջանակներում այցելել է Երեւանի կենտրոնական երկաթուղային կայարան: ՌԵՈւ նախագահն այցելել է ՀՀ երկաթուղային տրանսպորտի կարիքների համար գործող արդյունաբերական ապրանքարտադրողների ցուցահանդես, որտեղ նա նշել է, որ այդ ձեռնարկությունների արտադրանքից օգտվում է ոչ միայն Հարավկովկասյան երկաթուղին, այլ նաեւ ՌԵՈւ-ն: Կայարանում Հայաստանին շահագործման համար Ռուսաստանում հիմնանորոգված 10 ՉՄԷ-3 տիպի ջերմաքարշ է փոխանցվել:

Այնուհետեւ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությունն այցելել է վերջերս նորոգված «Մասիս» երկաթուղային կայարան: