11 նոյեմբերի 2025 - 18:11 AMT
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին թուրքական ռազմական օդանավ է կործանվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է վրաց-ադրբեջանական սահմանին ռազմական օդանավի կործանման մասին վրացական մամուլում հայտնված տեղեկությունները, հայտնում է «Ազատությունը»։

«Վրաստանում կործանվածը C130 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավ է, որն Ադրբեջանից վերադառնում էր հայրենիք։ Աղետի վայրում Վրաստանի իշխանությունների հետ համատեղ որոնողական և փրկարարական գործողություններ են ձեռնարկվել», - հաղորդել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման մասին։