12 հունիսի 2009 - 18:18 AMT
Ինչի՞ հետ է կապված Հայաստանի ֆինանսավորումը դադարեցենելու «Հազարամյակի մարտահրավերների» որոշումը
«Հայաստանի ֆինանսավորումը դադարեցենելու «Հազարմայակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի որոշման պատճառներից մեկը կապված է մայիսի 31-ի Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների հետ»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բացի դրանից, Բագրատյանի խոսքերով, «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիան լավ հարաբերությունների մեջ չէ Համաշխարհային բանկի հետ: «Այն փաստը, որը ՀԲ-ը որոշել է Հայաստանին վարկ հատկացնել Հայաստանի ֆինանսավորումը դադարեցնելու ամերիկյան կորպորացիայի որոշումից հետո, խոսում է այն մասին, որ նրանք միմյանց դեմ են խաղում»,- ասել է նա եւ ընդգծել, որ Համաշխարհային բանկի որոշումները միշտ հակասում են միմյանց: «Դա ՀԲ ներկայացուցիչների մեղքը չէ, քանի որ Հայաստանը ՀԲ-ին իրերի դրության մասին խորը վերլուծություն րի տրամադրում, ուստի շատ հաճախ ՀԲ հայտարարություններն ու կանխատեսումները չեն հաստատվում»,- հայտարարել է նա: