15 նոյեմբերի 2025 - 14:00 AMT
Պապոյանը հնդկական խոշոր ընկերությանն առաջարկել է ՀՀ-ում էլեկտրական կուտակիչներ արտադրել

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է խոշոր ինժեներական «HBL India» ընկերության ներկայացուցիչներին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա առաջարկել է ընկերությանը ՀՀ-ում էլեկտրական կուտակիչներ արտադրել։

«Ներկայացրեցի Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկեցի դիտարկել Հայաստանում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը»,–ասվում է գրառման մեջ։