12 հունիսի 2009 - 21:20 AMT
Հայաստանում վաղը կնշեն Խոր Վիրապից Գրիգոր Լուսավորչի ազատման տոնը
Վաղը` հունիսի 13-ին, Հայաստանում կնշեն Խորվիրապից Գրիգոր Լուսավորչի ազատման տոնը:

Տոնի կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրի մասունքներն այսօր խաչի երթով բերվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճար:

Կատարվել է Նախատոնակի արարողություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի մասնակցությամբ:

Նախատոնակի ծիսակատարության ժամանակ ուխտավորներն օրհնություն են ստացել սուրբ մասունքներով:

Վաղը Գրիգոր Լուսավորչի մասունքները կտեղափոխվեն Խոր Վիրապ, որտեղ Սուրբ Պատարագ կմատուցվի: