20 նոյեմբերի 2025 - 12:24 AMT
Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 24-ից

Ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 24-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ։

2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ բանակից կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները, հայտնում է Factor.am-ը։

Հունվարի մեկից ուժի մեջ է մտնում պարտադիր զինծառայության նոր ժամանակահատվածը։ Այսուհետ բանակում երկու տարվա փոխարեն կծառայեն մեկուկես տարի։