20 նոյեմբերի 2025 - 12:45 AMT
Վանաձորում կաշառքի մեղադրանքով ձերբակալվել է համայնքային բաժնի ղեկավար

ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձոր համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը։ Տեղեկությունը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Panorama.am-ը։

Վանաձոր համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետն Արմեն Այվազյանն է։