12 հունիսի 2009 - 21:21 AMT
Հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկները ժամանել են Վրաստան` մասնակցելու Թեմո Կազարաշվիլիի անվան մրցաշարին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ այսօր ժամանել է Վրաստան, որտեղ հունիսի 13-15-ը մասնակցելու է աշխարհի երկակի չեմպիոն Թեմո Կազարաշվիլիի անվան միջազգային մրցաշարին:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան, այդ մրցաշարը նախապատրաստական փուլ է հանդիսանում Եվրոպայի պատանեկան առաջնության համար, որը տեղի է ունենալու հունիսի 21-26-ը Զրենյանին քաղաքում (Սերբիա):

Հայկական պատվիրակությունը Ռուստավի է ժամանել 15 հոգանոց խմբով: