28 մայիսի 2002 - 00:15 AMT
ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ՊՈՆՏԻԱՑԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ
Ամերիկյան Նյու Յորք նահանգի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են Օսմանյան Թուրքիայում իրականացված պոնտիացի հույների ցեղասպանության փաստը: Համաձայն ընդունված որոշման` ամեն տարի մայիսի 19-ին կնշվի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Հիշեցնենք, որ 1916 թվականից սկսած սկզբում երիտթուրքերի կառավարությունը, այնուհետեւ քեմալիստները անց են կացրել հույներին ոչնչացնելու նպատակամղված քաղաքականություն: Արդյունքում` ավելի քան երեք հազար պոնտիացի հույներ սպանվել են, մոտ մեկուկես միլիոնը փրկվել փախուստով: Հայաստանի հունական համայնքը, ինչպես նաեւ մի շարք կուսակցություններ ղեկավարության առաջ հարց են բարձրացրել` պաշտոնապես ճանաչել Օսմանյան Թուրքիայում պոնտիացի հույների ցեղասպանության փաստը: Ինչպես հայտնի է, Հունաստանի խորհրդարանը դեռ 1996 թվականին ճանաչել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: