12 հունիսի 2009 - 21:46 AMT
Հարցման արդյունքներով Իրանի նախագահի ընտրություններին առջեւում Միր-Հոսեյն Մուսավին է
Պետության ներկայիս ղեկավար Մահմուդ Ահմադինեջադը, հնարավոր է, լքի նախագահական նստավայրը: Ամեն դեպքում, հարցումների արդյունքներով, ընտրատեղամասերից դուրս եկողների ձայներով առջեւում է նրա հիմնական մրցակից Միր-Հոսեյն Մուսավին: Նա հավաքում է ընտրողների ձայների մոտ 60%:

Ընտրություններն անցնում են ընտրողների բավական բարձր մասնակցությամբ: Տեղական իշխանությունները քվեարկել ցանկացողների մեծ հոսքի պատճառով քվեարկությունը երկարացրել են երկու ժամով: Նախնական տվյալները, հնարավոր է, հայտնի դառնան այսօր ուշ երեկոյան կամ գիշերը, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: