28 նոյեմբերի 2025 - 18:05 AMT
Պապոյանը Ստամբուլում քննարկումներ է ունեցել մի շարք երկրների գյուղնախարարների հետ հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է Ստամբուլում անցկացվող Zero Waste Forum համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։

Միջոցառման շրջանակում Գևորգ Պապոյանը երկկողմ զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։

Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։