
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել իր հոգևոր ծառայությունը «միայն այն պատճառով, որ որոշ մարդիկ այդպես են ուզում»։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում, հայտնում է Auroranews.am-ը։
«Բայց կարող է հասնել պահը, երբ զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու, կարող է օգնել, որ մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն։Եթե ես եմ խանգարողը հարցի օբյեկտիվ քննությանը, ցանկացած լուծման պատրաստ եմ»,- ասել է նա։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը խոսել է նաև կաթողիկոսին հեռացնելու եպիսկոպոսների մտադրության մասին։
«Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Կաթողիկոսին ընտրում է ազգային-եկեղեցական ժողովը, այդ ժողովից դուրս ցանկացած որոշում դասալքություն է։ Կաթողիկոսը չի կարող լինել դասալիք»,- հավելել էԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Նա նաև նշել է, որ պատարագի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը չհիշատակելը պարզապես ծեսի ձևական փոփոխություն չէ, այլ խորքային մերժում, հայտնում է Aysor.am-ը։
«Մեզ երբեմն թվում է, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անվան հիշատակումը պարզ մի պատարագի հատվածի զեղչում է, բայց դա միայն առաջին հայացքից։
Դա ընդամենը մի հատվածի զեղչում չէ, դա ժխտում է նվիրապետական կարգի, ժխտում է եկեղեցական իշխանության, սեփական պատկանելիության։ Դա նշանակում է որ դու եկեղեցու պատկանելիությունից քեզ դուրս ես դնում, նշանակում է՝ առաձին կրոնական հաստատություն, կրոնական ուղղություն հիմնելու հայտ ես ներկայացնում։ Սա դեռ բավարար չէ՝ այդ հայտը ներկայացնում ես՝ ապավինելով այնպիսի քաղաքական իշխանության աջակցությանը, որը, ըստ էության, չունի որևէ լեգիտիմություն, որքան էլ բարձրակոչ թափահարեն»,-ասել է նա։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։