1 դեկտեմբերի 2025 - 16:28 AMT
Քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա օրակարգը և զարգացման հեռանկարները

Նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա օրակարգը և զարգացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի, ինչպես նաև ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է բռնի տեղահանված կանանց կարիքների հասցեագրման կարևորությունը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ: