13 հունիսի 2009 - 20:18 AMT
Գերմանիան կոչ է անում թուրք անօրինական գաղթականներին վերադառնալ հայրենիք
Գերմանիան կոչ է անում թուրք անօրինական գաղթականներին վերադառնալ հայրենիք: Գերմանական իշխանություններն այդ որոշումը հիմնավորում են նրանով, որ Թուրքիան ավելի ժողովրդավարական երկիր է դարձել: «Եթե երկրի վիճակը, որտեղից եկել են գաղթականները, դեպի լավն է գնում, այդ դեպքում կարող են նրանց խնդրել վերադառնալ հայրենիք: Այդ մասին խոսվում է 1951-ի Ժնեւյան կոնվենցիայում: Գերմանիան պաշտոնապես հայտարարում է, որ Թուրքիայի դրությունը փոխվել է, եւ ապրելու համար պայմաններն այժմ ավելի բարենպաստ են»,- հայտարարել է Գերմանիայի արտերկրացիների ասամբլեայի ղեկավար Մեհմետ Կիլիչը: Նրա խոսքերով, թուրք գաղթականներն իրենք են երբեմն ցանականում վերադառնալ Թուրքիա, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով գերմանացիները պակաս սիրալիր են դարձել արտասահմանցիների նկատմամբ, գրում է Today's Zaman թուրքական թերթը: