2 դեկտեմբերի 2025 - 18:55 AMT
Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր

Հայաստանում Նախագծերի կառավարման մրցանակաբաշխությունը՝ Project Management Awards 2025–ն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

«Նախագծերի կառավարման համաժողով և մրցանակաբաշխություն 2025»-ը կազմակերպվել է PMI Հայաստանի կողմից։ Միջոցառման հատուկ հյուրն է PMI-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Պիեր Լը Մանը։

Միջոցառման նպատակն է միավորել նախագծերի կառավարման ոլորտի մասնագետներին և մրցանակ շնորհել տարվա լավագույն Նախագծի Ղեկավարներից մի քանիսին։

4 անվանակարգերն են՝

  • Տարվա նախագծի ղեկավար (Project Manager of the Year)
  • Նախագծի ղեկավար՝ նորարարություն (Project Manager for Innovation)
  • Նախագծի ղեկավար՝ սոցիալական ազդեցություն (Project Manager for Social Impact)
  • Նախագծի ղեկավար՝ կայունություն (Project Manager for Sustainability)

Մրցանակաբաշխության ժյուրիի անդամներից է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։

Evocabank-ը հանդիսանում է Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկերը։

Բանկը մշտապես խթանում է PMI-ի զարգացումը Հայաստանում, հովանավորելով նախորդ տարի իրենց կողմից կազմակերպված ոլորտի ամենամեծ կոնֆերանսն ու գրքի շնորհանդեսը։

«Եթե ցանկանում եք ներկա գտնվել մրցանակաբաշխությանը և ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ, կարող եք ձեռք բերել տոմսերը հետևյալ հղումով»,–ասվում է հաղորդագրության մեջ։