15 հունիսի 2009 - 11:37 AMT
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ նվաճումներ:

Վստահ եմ, որ հետայսու եւս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր համատեղ ջանքերը` տարբեր բնագավառներում հայ-իրանական հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Դա է թելադրում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից առիթով եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն եւ բեղմնավոր գործունեություն», մասնավորապես ասված է նախագահի ուղերձում: