
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ավարտելով իր աշխատանքային այցը Բրյուսել, մեկնել է Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 4-5-ը կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Բրյուսելի օդանավակայանում նա կարճ հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։
Դեկտեմբերի 2-ին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ նիստի շրջանակում, ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը, իսկ նիստի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն։