15 հունիսի 2009 - 12:57 AMT
ԱԱՀՈւ-ն դա ՀԱՊԿ հիմքում ընկած գաղափարների իրականացումն է
«Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈւ) դա ՀԱՊԿ հիմքում ընկած գաղափարների իրականացումն է: Ես վստահ եմ, որ վերջին տարում մենք կոնկրետ բովանդակություն հաղորդեցինք կայացված շատ որոշումների»,-ՌԴ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում Մոսկվայում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքերով, երբ Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, կազմակերպության անդամներն աշխատեցին ոչ միայն ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ, այլ նաեւ նոր գաղափարներ գտան: «Ես կարծում եմ, որ օգտակար շատ բան է արվել: Ես միայն երկու պահ եմ նշում: Առաջինն արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն է եւ երկրորդ պահը` արտաքին քաղաքականության ոլորտում սերտ համագործակցությունն է: Առաջին անգամ էր, որ մենք հավաքվեցինք ՄԱԿ-ի ԳՎ նիստից, ԵԱՀԿ արտգործնախարարների նիստից առաջ եւ մշակեցինք կոնկրետ մոտեցումներ կոնկրետ հարցերի վերաբերյալ»,-ասել է Սարգսյանը` հավելելով, որ միայն այդ երկու իրողությունն արդեն հուշում է, որ մեկ տարվա ընթացքում զգալի եւ լուրջ աշխատանք է տարվել: