9 դեկտեմբերի 2025 - 18:47 AMT
Դեկտեմբերի 16-ին ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների հիման վրա, կառավարության նախաձեռնությամբ և ԱԺ նախագահի որոշմամբ, դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Նիստը կանցկացվի կառավարության կողմից առաջարկված օրակարգով։