9 դեկտեմբերի 2025 - 19:09 AMT
Պոլսո հայոց պատրիարքը քննարկել է պոլսահայ համայնքում աղքատության դեմ պայքարը

Թուրքիայի հայկական համայնքում աճող տնտեսական դժվարություններին և աղքատությանը ավելի արդյունավետ հակազդելու նպատակով Պոլսո հայոց պատրիարք Սահակ Բ–ն հանդիպել է հասարակական-սոցիալական օգնության ոլորտում գործող միությունների և կամավոր նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ, հայտնում է Ermenihaber-ը։

Հանդիպմանը մասնակցել են «Հույս» միությունը, «Մեր Հայեր» միությունը, «Բարեկամ» խմբակը, ինչպես նաև անհատներից Ասլան Գյուները, պատրիարքարանի «Սոցիալական օգնության հանձնախմբի» (PSYK) նախագահ Հերման Գավաֆյանը և նույն հանձնախմբի քարտուղար Մարթա Ժոսլին Տինչքայըքճըն։

Մեկ ամիս առաջ եկեղեցիների բարեսիրական մարմինների հետ անցկացված խորհրդակցությունից հետո այս հանդիպումը նպատակ ուներ զարգացնել փոխադարձ կապերը և ձևավորել կայուն համագործակցային մոդելներ՝ ուղղված սոցիալական միասնականության ամրապնդմանը։