15 հունիսի 2009 - 15:43 AMT
Հայաստանի ավագ դպրոցների 600 ուսուցիչներ կմասնակցեն որակավորման բարձրացման դասընթացներին
Հայաստանի ավագ դպրոցների 600 ուսուցիչներ կմասնակցեն որակավորման բարձրացման դասընթացներին: Առաջին փուլը, որին կմասնակցեն 300 ուսուցիչներ երկրի տարբեր շրջաններից, այսօր մեկնարկել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում:
Հայաստանի ավագ դպրոցների որակավորման բարձրացման դասընթացները կազմակերպվել են մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, պատմության, ինֆորմատիկայի ու հայոց լեզվի մասնագետների համար:
Դասընթացները մեկնարկել են ուսուցիչների որակավորման բարձրացմանը նվիրված խորհրդաժողովից, որին մասնակցել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջունելով մասնկիցներին` Աշոտյանը ասել է. «Բարձր որակավորում ունեցող ուսուցիչների բարեխիղճ աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ մեր երկրի հաջողության ու զարգացման համար: Դրանով է բացատրվում ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման կարեւորությունը»:
Խորհրդաժողովի երկրորդ փուլը կանցնի հուլիսի 6-21-ը:
«8 առարկաների մասնագետները կբաժանվեն 120 խմբերի եւ տեսական աշխատանքներից բացի, կկատարեն նաեւ գործնական աշխատանքներ, յուրաքանչյուր 15 դասաժամը մեկ թեստավորում անցնելով 20-միավորանոց համակարգով: 8 միավոր չհավաքած մասնակիցները կկարողանան երկրորդ անգամ մասնակցել թեստավորման»,-ասել է դասընթացների համակարգող Կարո Վարդանյանը:
Նրա խոսքերով, այս դասընթացները վարում են երկրի լավագուն մասնագետները, դասագրքերի հեղինակները, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ: