15 հունիսի 2009 - 16:52 AMT
«Բանանցը» Հայաստանի առաջնությանը 12-րդ հաղթանակն է տարել «Արարատի» հանդեպ
Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ փուլը: Երկրորդ խաղարկային օրը «Բանանցը» 0:2 հաշվով հաղթանակ տարավ «Արարատի» հանդեպ, իսկ «Կիլիկիան» եւ Գյումրու «Շիրակը», փոխանակվելով մեկական գոլով, ոչ ոքի են ավարտել խաղը:

Այդպիսով, «Արարատն» իր 12-րդ պարտությունն է կրել 12 փուլերում եւ շարունակում է մնալ միակ թիմը, որն առաջնությանը ոչ մի միավոր չի հավաքել:

Առաջնության առաջին օրը կայացան առաջին երկու հանդիպումները: «Փյունիկ» - «Գանձասար» հանդիպմանը հաշիվն այդպես թլ չբացվեց, իսկ Աշտարակի «Միկան» 1:2 հաշվով հաղթանակ տարավ «Ուլիսի» հանդեպ:

Մրցութային դրությունը 12 փուլերից հետո`

1.Փյունիկ - 29
2.Միկա - 26
3.Բանանց - 24
4.Ուլիս - 20
5.Շիրակ - 12
6.Գանձասար - 11
7.Կիլիկիա - 10
8.Արարատ - 0