11 դեկտեմբերի 2025 - 17:05 AMT
Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով

Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել ՀՀ իշխանություններին հրաժարվել հակասահմանադրական գործողություններից, ինչպես նաև՝ ազատ արձակել հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին, հայտնում է «Փաստինֆոն»։

Ցույցին միացած հոգևորականները կոչ են արել ռուսաստանաբնակ հայերին համախմբվել և ամուր կանգնել Եկեղեցու և Հայրապետի կողքին։

Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը Մոսկվայի փոխարեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։ Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: