
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ծրագրված է հանդիպում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի հետ։Այցի շրջանակում նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում:
Միրզոյանը Լյուքսեմբուրգ է մեկնել Բրյուսելից, որտեղ մասնակցել է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացիկ զարգացումներին։ Իր ելույթում նա կարևորել է առաջընթացը վիզաների ազատականացման հարցում։