
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 16-ին կայացած խորհրդի նիստում որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.50 %։
Այս որոշման հիմքում 2025 թվականի չորրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական և գնաճային զարգացումները են։
2025 թ. 4–րդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերը, ինչպես նաև որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոններ:
Բացի այդ, 2025 թ. 3–րդ և 4–րդ եռամսյակներում տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվել է:
«Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25 %»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխվել էր 2025 թվականի փետրվարի 4-ին, երբ այն սահմանվել էր 6.75 %։