17 դեկտեմբերի 2025 - 10:42 AMT
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Քաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ճանապարհին ձյուն է տեղում։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։